
Չեմպիոնների լիգան առաջնային է. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրենք փորձելու են հաղթել բոլոր խաղերում ու բոլոր մրցաշարերում, բայց նշել է, որ Չեմպիոնների լիգան առաջնային է, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք փորձում ենք համատեղել մարզումներն ու ընկերեկան խաղերը՝ համարելով, որ խաղերն ավելի բարդ մարզումներ են: Եթե խաղացողները հոգնեն, դա վատ նշան կլինի: Թիմը հիմա շատ լավ վիճակում է, ու շատ վատ է, որ խաղացողները պետք է շաբաթ օրը գնան հավաքականներ ու վերադառնան միայն հինգշաբթի: Թիմն ուժեղ է, միավորված ու մոտիվացված: Եթե շարունակենք նման կերպ, շատ լավ վիճակում կմոտենանք առաջնության մեկնարկին:
Սա նրանց շնորհքն է, ոչ թե իմ ասածով արված ինչ-որ բան: Սա ակումբի բնավորության գիծն էլ է, քանի որ այն միշտ ուզում է հաղթել ու նորանոր բարձունքներ նվաճել: Մենք փորձելու ենք հաղթել ամեն խաղում ու ամեն մրցաշարում, բայց Չեմպիոնների լիգան առաջնային է մեզ համար: Ամեն մի խաղը կարևոր է. նույնիսկ այս ընկերական խաղերը կարևոր են նրանով, որ հանդիպում ենք մեր երկրպագուներին, նախապատրաստվում ենք մրցաշրջանին ու օգնում ենք, որ այստեղ էլ ֆուտբոլը տարածում գտնի», – ասել է պորտուգալացի մասնագետը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը