Բաժիններ՝

Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ վճարել Վան Պերսիին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ ստորագրել պայմանագիր՝ շաբաթական վճարելով 220 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ (տարեկան 11,5 մլն):

Բանակցությունների հաջող ավարտի դեպքում հոլանդացի հարձակվողը կդառնա ակումբի երկու ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը: Այդքան էլ ստանում է Ուեյն Ռունին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ Վան Պերսիի հետ բանակցություններում դեռ ոչ մի առաջընթաց չկա: Խաղացողի ծառայություններով են հետաքրքրվում նաև «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031