Բաժիններ՝

Սեղանի թենիսի հերթական ոսկին նորից գնում է Չինաստան. Լոնդոն 2012

Չինաստանը շարունակում է նվաճել սեղանի թենիսի բոլոր ոսկե մեդալները: Այս անգամ չինացիները հավասարը չունեցան տղամարդկանց զուգախաղերում: Եզրափակիչ մրցավեճում Հաո Վանգը ու Ջայք Ժանգը կարողացան առանց մեծ դժվարությունների հաղթել Հարավային Կորեան ներկայացնող Օհ Սանգենին ու Ռյու Սենգմինին 3-0 հաշվով:

Բրոնզե մեդալի համար մրցավեճում գերմանացիները առանց դժվարությունների հաղթահարեցին Հոնգ Կոնգի ներկայացուցիչների արգելքը:

Նշենք, որ սա Չինաստանի օլիմպիականների համար արդեն 35-րդ ոսկե մեդալն էր: Նրանք շարունակում են վստահությամբ գլխավորել մեդալային հաշվարկը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս