Բաժիններ՝

Բարսելոնոն 1,5 մլն եվրո կվաստակի Մանչեսթեր Յունայթեդի հետ ընկերական խաղից

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ընկերական հանդիպման կազմակերպիչները 1,5 մլն եվրո կվճարեն կատալոնական ակումբին: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Կապտանռնագույնների ֆուտբոլիստներն արդեն ժամանել են Գյոթեբորգ, որտեղ այսօր երեկոյան տեղի կունենա ընկերական հանդիպումը «կարմիր սատանաների» հետ:

Նշենք, որ «Բարսելոնան» մինչև ուրբաթ օրը կմարզվի Շվեդիայում, որից հետո կմեկնի Բուխարեստ՝ «Դինամոյի» հետ ընկերական հանդիպման:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս