Բաժիններ՝

Բրիտանական թերթերը շփոթել են իրենց մեդալակիրներին

Բրիտանական The Daily Mirror և The Daily Express թերթերը շփոթել են գեղավարգի Օլիմպիական չեմպիոն դարձած բրիտանացի մարզիկների լուսանկարները հոլանդացի մարզիկների հետ լուսանկարի հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

The Daily Express թերթն առաջին էջում տեղադրել է հոլանդացի մարզիկների լուսանկարը, իսկ The Daily Mirror-ը հրապարակել է լուսանկար մրցումներից, որի վրա եղել են հոլանդացիներ Կորնելիսեն Լինդեն, Վան Գրյունսվեն Անկին և Գալ Էդվարդը, ովքեր արժանացել են բրոնզե մեդալների:

The Guardian-ը բացատրում է, որ գործակալությունները նկարներն ուղարկվել են սխալ մակագրությամբ, իսկ թերթերը պարզապես չեն նկատել սխալը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս