Բաժիններ՝

Լուկաս Մոուրան հաստատել է, որ կտեղափոխվի ՊՍԺ

Բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրա Սիլվան հաստատել է, որ ավելի շուտ կտեղափոխվի ՊՍԺ, քան թե «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sky Sports-ը:

«Ես մինչև տարեվերջ մնում եմ «Սան Պաուլոյում»: Գործը առաջ է գնում ամբողջ թափով: Չեմ կասկածում, որ այս որոշումը ճիշտ է, քանի որ ես օգնելու եմ թիմին: Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ հաղթել գավաթը ու թիմին դուրս բերել Լիբերտադորեսի գավաթ և հետո նոր հեռանալ: Եթե դա լինի հունվարին, ապա ես կհեռանամ: Ես խոսել եմ Տիագո Սիլվայի ու Լեոնարդոյի հետ, ու նրանք ինձ շատ լավ բաներ են պատմել ակումբի ու նախագծի մասին, որ այնտեղ ծրագրում են իրականացնել»,- հայտարարել է Մոուրան Globo Esporte-ի հետ զրույցում:

«Մանչեսթերի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շատ էր ցանկանում ձեռք բերել խոստումնալից բրազիլացուն, ու ակումբի ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեց այդ տրանսֆերի համար: Սակայն, կարծես, շոտլանդացի մասնագետի ցանկությունը իրականություն չի դառնա, քանի որ ՊՍԺ-ն առաջարկել է ավելի լավ ֆինանասական պայմաններ:

«Յունայթեդը» չկարողացավ կատարել Մոուրայի գործակալի պահանջները, ինչը ստիպեց հետաձգել Մոուրայի տեղափոխությունը Անգլիա ու սկսել բանակցել ՊՍԺ-ի հետ, որտեղ արդեն իսկ կան Լուկասի երկու հայրենակիցներ՝ Տիագո Սիլվան ու Լեոնարդոն: Բայց մինչև ձմեռ Լուկասը չի տեղափոխվի Եվրոպա:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս