Բաժիններ՝

Չելսին 25 մլն եվրո է առաջարկել Շյուրլեի համար

Լոնդոնի «Չելսին» կրկին փորձ է արել ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեին: Այս մասին հաղորդում է The People-ը:

Պարբերականի տվյալներով՝ «Չելսին» 25 մլն եվրո է առաջարկում խաղացողի դիմաց: Շյուրլեով հետաքրքրվում են նաև Միլանի «Ինտերը», ով հարձակվողական ոճի կիսապաշտպան է փնտրում:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Շյուրլեն Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս