Բաժիններ՝

13 ակումբներ կարող են տապալել Լա լիգայի մեկնարկը

Իսպանիայի Լա լիգայի 13 ակումբներ սպառնացել են տապալել առաջնության մեկնարկը, որը նախատեսված է օգոստոսի 18-19-ին: Պատճառը «Canal+»-ի ու «Mediapro»-ի միջև առաջացած տարաձայնություններն են կապված հեռուստատեսային իրավունքների իրացման հետ: «Ատլետիկը», «Ատլետիկոն», «Բետիսը», «Սելտան», «Էսպանյոլը», «Խետաֆեն», «Գրանադան», «Մալյորկան», «Օսասունան», «Ռայո Վալեկանոն», «Ռեալ Սոսյեդադը», «Սևիլիան» ու «Սարագոսան» դիմել են պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը (LFP)՝ պահանջելով ամենից զատ նշանակել նաև խաղերի ժամերի որոշման հստակ համակարգ: Նրանք մեղադրում են LFP-ի նախագահ Խոսե Լուիս Աստիասարանին, որ ավելի հարմար ժամերի նշանակվում են միայն հեղինակավոր ակումբների խաղերը, ու պահանջում են նշանակել բոլոր 20 ակումբների ներկայացուցիչների ժողով:

Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, կոնֆլիկտն առաջացել է այն բանից հետո, երբ «Canal +»-ը մեղադրել է «Mediapro»-ին, որ վերջինս անհատական պայմանագրեր է կնքել որոշ ակումբների հետ, ինչը հակասում է պայմանավորվածություններին: Իսկ Լա լիգայի թիմերը անընդունելի են համարում առաջնության մեկնարկից 2 շաբաթ առաջ նման տարաձայնությունների առկայությունը: Բացի այդ, նրանք դժգոհ են, որ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» անհամեմատ շատ են վաստակում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս