Բաժիններ՝

Հայ մարզիկների օրագիր․ Օգոստոսի 8

30-րդ Ամառային օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին։ Հայաստանի ներկայացուցիչների մեծ մասն էլ արդեն ավարտել է ելույթները։

Սակայն մեր 5 մարզիկներ իրենց ելույթներով դեռևս կարող են ուրախացնել հայ մարզասերներին և մեդալներ նվաճել։

Այսօր պայքարի մեջ է մտնում նրանցից մեկը․ նիզակի նետման մրցումների որակավորման փուլին կմասնակցի Մելիք Ջանոյանը։ Որակավորման փուլի մեկնարկը կտրվի 22։05-ին։ Որակավորումը հաջողությամբ անցնելու դեպքում Ջանոյանը կմասնակցի օգոստոսի 11-ի եզրափակչին։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031