Բաժիններ՝

Մուսլինը Յուրա Մովսիսյանին մշտապես փոխարինման դուրս բերելու հնարավորության մասին

Երեկ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հարցազրույց է տվել Sport-Express ռուսական պարբերականին, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի խաղին, ով հանդես է գալիս կրասնոդարյան ակումբում։

Նա ասել է, որ անցած խաղը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հաջող ստացվեց, քանի որ շոգ եղանակային պայմաններում հանդիպման առաջին կեսում իրենց հաջողվեց հոգնեցնել մոսկովյան թիմի խաղացողներին։ «Բացի այդ, Յուրա Մովսիսյանը, ով անցած շաբաթ երեք օրը ջերմություն ուներ, բավականին հաջող դուրս եկավ փոխարինման։ Եվ թարմության շնորհիվ կարողացավ հաջողությամբ պայքարել «Լոկոյի» պաշտպանության դեմ։» Մուսլինը նաև ասել է, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե որն էր Մովսիսյանի թունավորման պատճառը, սակայն հիմա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Մուսլինը չի պատրաստվում Մովսիսյանին մշտապես պահել փոխարինողների նստարանին և անհրաժեշտ պահին դուրս բերել խաղադաշտ, Մուսլինը պատասխանել է․ «Ռուբինի» հետ խաղում նա ողջ հանդիպումն անցկացրեց շատ բարձր մակարդակով։ Այնպես որ, չեմ կարծում, որ նման քայլն օգուտ կբերի»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս