
Արտակ Եդիգարյան. Մետալուրգն ամեն ինչ արեց, որ չպարտվի Մետալիստին

Դոնեցկի «Մետալուրգի» պաշտպան Արտակ Եդիգարյանը «Մետալիստի» դեմ խաղից հետո իր կարծիքն է հայտնել:
«Միգուցե հոգնել ենք, քանի որ խաղում ենք նաև Եվրոպա լիգայում: Ինչ-որ բան մեզ չէր հերիքում: Երկրորդ կեսում մենք ուղղակի տրամադրվեցինք, հավաքվեցինք ու ամեն ինչ արեցինք, որ չպարտվենք այս խաղում, ավելին, ցանկանում էինք երրորդ գոլը խփել: Մենք շատ էինք ուզում առաջին միավորները վաստակել առաջնությունում ու ուրախացնել երկրպագուներին:
Սինթետիկ ծածկից հետո սովորականի վրա խաղալը դժվար էր: Ոտքերներս դանդաղ էին շարժվում, բայց երկրորդ կեսում բացվեցինք ու ավելի հեշտ դարձավ: Վլադիմիր Պյատենկոն ոչ մեկին անհատապես չնշեց: Գովաբանեց ամբողջ թիմին բնավորության, ինքնանվիրման ու երկրորդ կեսում լավ խաղի համար», — Եդիգարյանի խոսքերն է մեջբերում VremyaFutbola-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը