
Յուրի Պատրիկեևը լքում է Օլիմպիական խաղերը. Լոնդոն 2012

Արդեն տեղեկացրել ենք որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակչում պարտվել է իրանցի Բաշիր Ասղարի Բաբաջանզադեին: Մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանար, եթե Բաբաջանզադեն հասներ մինչև եզրափակիչ:
Ցավոք իրանցին քառորդ եզրափակչում 2 մրցափուլում (3:0, 1:0) պարտություն կրեց շվեդ Յոհան Էուրենին, ինչը նշանակում է, որ Պատրիկեևը Լոնդոնից ձեռնունայն կվերադառնա:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը