
ՈՒԵՖԱ-ն կհետաքննի Եվրոպա լիգայի խաղերից մեկը

Նորվեգական «Օլուսենի» ու ալբանական «Տիրանայի» միջև կայացած Եվրոպա լիգայի խաղը հայտնվել է ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում: Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով, բայց ՈՒԵՖԱ-ի չինովնիկների ուշադրությունը գրավել է այլ բան:
Բանն այն է, որ 2-0 հաշվի ժամանակ որոշ ասիական երկրներից նորվեգական «Տիպեն» բուքմեյկերական ընկերությունում կատարվել են բավականին լուրջ խաղադրույքներ վերջնական 5-0 հաշվի վրա: Ու խաղն ավարտվել է հենց այդ հաշվով:
Ինչպես բացատրել է «Տիպե» ընկերության ներկայացուցիչ Էյնար Բուստերուդը, խոշոր խաղադրույքներ արվել են ոչ միայն իրենց ընկերության գրասենյակներում, այլ նաև աշխարհի այլ բուքմեյկերական կետերում, տեղեկացնում է Sunnmørsposten-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը