Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը 2 գոլ է խփում Վոլինի դարպասը (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրի վերջին խաղում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվել է Լուցկի «Վոլինին»: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում է և արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ:

Հանդիպման 10-րդ րոպեին Դևիչն առաջ մղեց հյուրերին, իսկ 32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, միայնակ դուրս գալով դարպասապահի առջև, կրկնապատկեց հաշիվը: 42-րդ րոպեին Տեյշեյրան խփեց «Շախտյորի» 3-րդ գոլը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Հենրիխն իր 2-րդ գոլը խփեց` հաշիվը դարձնելով 4:0: Նշենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում Մխիթարյանն իր 5-րդ գոլը խփեց և գլխավորեց ռմբարկուների աղյուսակը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031