
Շնորհակալությու՛ն, Արսեն. Ջուլֆալակյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ֆոտոշարք)

Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74կգ քաշային կարգի եզրափակչում ցավալի պարտություն կրեց ռուս Ռոման Վլասովից և արժանացավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալին: Թեև մեր ըմբիշը պարտվեց եզրափակչում, այդուհանդերձ, Արսենը արժանի է հարգանքի. նա ոչ մի ջանք չխնայեց չեմպիոն հռչակվելու համար:Կեցցե՛ս Արսեն: Շնորհակալությու’ն Արսեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչում մեր մարզիկը հաղթել էր ղրղզ ըմբիշ Դոնիյար Կոբոնովին, 1/4 եզրափակիչում՝ բելառուսցի Ալեքսանդր Կիկինյովին, կիսաեզրափակիչում՝ ադրբեջանցի Էմին Ահմադովին։
Ավելի մանրամասն՝ հետևե՛ք այս էջի թարմացումներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը