Քառամյակի աշխարհի ամենաարագ մարդն Ուսեյն Բոլտն է
Քիչ առաջ ավարտվեց թեթև աթլետիկայի օլիմպիական մրցումների ամենասպասված ձևը՝ տղամարդկանց 100 մետր արագավազքը։
Ինչպես և Պեկինի օլիմպիական խաղերում, Լոնդոնում նույնպես այս մրցատարածության լավագույն արդյունքը գրանցեց ճամայկացի Ուսեյն Բոլտը՝ 9.63 վայրկյան, ինչը նոր օլիմպիական ռեկորդ է։ նախորդ ռեկորդը, որ նույնպես պատկանում էր Բոլտին, հավասար էր 9.69 վայրկյանի։ Սա Բոլտի 4-րդ օլիմպիական մեդալն է, նախորդ երեք մարզիկը նվաճել է Պեկինում՝ 100մ, 200մ, 4X100 փոխանցումավազք։
Երկրորդ տեղում ճամայկացի մեկ այլ մարզիկ Յոհան Բլեյքն է՝ 9.75, երրորդը՝ ամերիկացի Ջասթին Գեթլինը՝ 9.79։
1 | Ուսեյն Բոլտ | 9.63 |
2 | Յոհան Բլեյք | 9.75 |
3 | Ջասթին Գեթլին | 9.79 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը