Գևորգ Ղազարյան. Խաղացինք ոչ-ոքի ու վաստակեցինք այդ մեկ միավորը
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Խարկովի «Մետալիստի» հետ հանդիպումը:
-Հիշվեցին այս հանդիպման վերջին րոպեները: Կեցցեն տղաները, նրանք արեցին հնարավոր ամեն ինչ միավոր վաստակելու համար: Խաղացինք ոչ-ոքի ու վաստակեցինք այդ մեկ միավորը: Դժվար էր:
– «Մետալուրգը» կարո՞ղ էր հաղթել:
-Այո: Դարպասը գրավելու բավարար պահեր ունեցանք: Ես նույնպես:
-«Տրոմսեի» հետ խաղից հետո հոգնե՞լ էիք:
-Ոչ: Մենք սխալվեցինք պաշտպանությունում ու մրցակիցը մեզ պատժեց: Սխալները կվերլուծի մեր մարզչական շտաբը: Ապագայում դրանք պետք է բացառել:
-Այժմ ավելի թեթև՞ ես զգում:
-Տրամադրությունս մի փոքր բարձրացավ:
-Ի՞նչ կարող են ակնկալել մեր երկրպագուները «Տրոմսեի» հետ խաղից:
-Իհարկե` հաղթանակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը