Բաժիններ՝

Կառլեն Մկրտչյանը դեռ պատրաստ չէ. Պյատենկո

Խարկովի «Մետալիստի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն իր կարծիքն է հատյենլ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ուկրաինական այս թիմում են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը։

– Այսօր երկու տարբեր խաղակեսեր տեսանք: Առաջին կեսում մենք մեր համար խնդիրներ էինք ստեղծում: Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք: Մենք, առաջին հերթին, ավելացրինք փոխանցումների ճշգրտությունը: Հեռացրինք այն խոտանը, որ կար առաջին կեսում: Արժանի էինք այս ոչ-ոքիին:

– Նորվեգիա այցելությունն ազդե՞ց այս խաղի վրա:
– Այո՛, ազդեց: Խոտածածկի փոփոխություն եղավ, քանի որ այնտեղ մենք խաղում էինք սինթետիկ խոտածածկի վրա: Բայց չեմ կարծում, որ դա անդրադարձավ մեր ֆիզիկական վիճակի վրա: Մենք երկրորդ կեսում ավելացրինք: Այո, դժվար էր խաղալը: Մենք հասկանում էինք, ինչի ենք գնում: Մեր գրաֆիկը շատ ծանր է, բայց չեմ կարծում, որ այն չենք կարողանում հաղթահարել, հատկապես այն պարագայում, որ շուտով շարք կվերադառնան Մկրտչյանն ու Տրաորեն: Արդեն կունենանք պահեստայինների երկար նստարան:

– Ինչքանո՞վ են պատրաստ Մկրտչյանն ու Տրաորեն:
– Նրանք դեռ պատրաստ չեն: Դրամանը մի քիչ ավելի լավ վիճակում է: Այսօր մենք ռիսկի դիմեցինք՝ նրան դաշտ դուրս բերելով: Կառլենը ավելի վատ վիճակում էր, չնայած որ հայտավորված էր պահեստայինների թվում: Բայց նրանք կամացից վերականգնվում են: Տա Աստված, որ նրանք արագորեն վերադառնան:

Հարցազրույցը՝ «Մետալուրգի» պաշտոնական կայքի

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս