Երբեք չեմ խոսել Նեյմարին գնելու մասին. Վիլանովա
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ընդգծել է, որ երբեք ոչինչ չի ասել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է Marca-ն: «Ես երբեք չեմ խոսել Նեյմարին ձեռք բերելու մասին: Այդ մասին խոսում են միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները»,- հայտարարել է Վիլանովան:
Վերջին օրերին իսպանական մամուլը ողողված էր տեղեկատվությամբ, թե Նեյմարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» Օլիմպիական խաղերի ավարտից անմիջապես հետո: Բայց այս տեղեկատվությունը հերքվեց «Սանթոսի» նախագահ Լուիս Ալվարու դե Օլիվեյրոյի կողմից, ով բոլորին հիշեցրեց, որ ֆուտբոլիստը պայմանագիր ունի բրազիլական ակումբի հետ մինչև 2014 թվականը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը