
Օբաման հայտարարել է նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները վերաբերում են էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական հատվածներին: Ըստ Բարաք Օբամայի, նոր պատժամիջոցների նպատակն է ավելացնել ճնշումը Իրանի նկատմամբ, քանի որ վերջինս չի կատարում ատոմային էներգիայի բնագավառում միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները: Ըստ Agence France-Presse-ի, պատժամիջոցները կտարածվեն հատկապես նավթի արտահանմամբ զբաղվող իրանական ընկերությունների, ինչպես նաև մի քանի իրանական ու չինական բանկերի նկատմամբ, որոնք գործառնություններ են իրականացնում պաշտոնական Թեհրանի հետ: Նշենք, հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը համաձայնեցրել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող համատեղ օրինագիծը: Նշենք, որ Իրանի նկատմամբ պատժամիցների վերջին խստացման արդյունքում հունիսին իրանական նավթի արդյունահանման ծավալը կազմել է ամենաքիչը` վերջին 20 տարիների ընթացքում: