Բաժիններ՝

Հայերը սկսել են խնայել տարադրամով

Վերջին շրջանում դրամի արժեզրկումն ազդել է հայաստանցիների խնայողական վարքագծի վրա։ Պաշտոնական տվյալներով՝ դրամային ավանդները եռամսյա կտրվածքով նվազել են 2%-ով, իսկ արտարժութային ավանդները՝ աճել 11.6%-ով։
Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ հունիսի վերջի դրությամբ առևտրային բանկերում ՀՀ ռեզիդենտների ներդրած ավանդները կազմել են 845 մլրդ դրամ։ Դա 6.3%-ով գերազանցում է մարտ ամսվա ցուցանիշը։
Սակայն ավանդների աճը համաչափ չի եղել դրամի և արտարժույթի համար։
ՀՀ դրամով ավանդների ծավալը հունիսի վերջին ոչ միայն չի աճել, այլև նվազել է 2%-ով՝ կազմելով 306.7 միլիարդ դրամ (մարտի վերջին՝ 313.1 միլիարդ էր)։ Դրամային ավանդների տեսակարար կշիռն ավանդների ընդհանուր ծավալի մեջ նվազել է 3.1 տոկոսային կետով և այժմ կազմում է 36.3%։

Վարկերի դեպքում պատկերը գրեթե նույնն է. առևտրային բանկերի վարկային պորտֆելում արտարժույթով վարկերի տեսակարար կշիռն աճել է 1.7 տոկոսային կետով և այժմ կազմում է 64.5%։
Նշենք, որ վերը նշված ժամանակահատվածում՝ 2012թ. մարտ-հունիսին, դրամը կայուն կերպով արժեզրկվել է։ Եթե մարտի վերջի դրությամբ 1 ԱՄՆ դոլարն արժեր 388.43 դրամ, ապա ապրիլի վերջին փոխարժեքը դարձավ 392.02, մայիսի վերջին՝ 397.92, հունիսի վերջին՝ 418.01։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031