Եմենի մայրաքաղաքում զինված ընդհարումը շարունակվում է

Եմենի մայրաքաղաք Սանայում ներքին գործերի նախարարության շենքը գրավել փորձող զինյալների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմնակից աշիրեթներից մեկը ներկայացնող զինյալների խումբը կրակ է բացել նախարարության շենքի վրա:

Այս պահին դեռ բախումները շարունակվում են ու զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ վերջին երեք օրերի ընթացքում սա նախարարությունը գրավելու երկրորդ փորձն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031