Բաժիններ՝

Ռոբերտ Մելքոնյանը՝ Ծոմակի մասին

Ֆեյսբուք սոցիալական ցանցի բավական ակտիվ օգտատեր Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այսօր իր էջում անդրադարձել է Ծոմակ Օգանեզովայի՝ Հայաստանից հեռանալու առիթով ֆեյսբուքում արած հայտարարությանը:Ռոբերտ Մելքոնյանն իր գրառումը վերնագրել է՝ «ԾՈՄԱԿԱՍԵՔՍԱԲՌՆԱՑԱՎ»:

Ստորև ներկայացնում ենք Երևանի փոխոստիկանապետի արձագանքը Ծոմակի հայտարարության և դրա շուրջ հնչող տեսակետների վերաբերյալ.

«Չէ, ոնց ես հասկանում եմ, իրոք, երկրում տարածվում է կատաղության համաճարակը, բոլոր առումներով ու դա, իրոք, գնալով վարակիչ է դառնում: Ժողովուրդ, անընդհատ ծիծաղել միեւնույն կատակի վրա դուք չեք կարող, այդ դեպքում՝ ինչո՞ւ եք անընդհատ լալիս միևնույն առիթով…

Մեկ-մեկ շատ խորիմաստ մտքեր են գրվում, վերլուծություններ կատարվում 200-300 հոգի էլ չի կարդում, բավական է սեքս, բռնություն, հայհոյանք կամ մի մարդկային վիժվածքի երկու տողանոց ախմախագիր ու գնա՜ց… Ապուշ, անիմաստ մեկնաբանությունները, նրա կեղտոտ բերանից դուրս եկած կեղտոտ բառերն օգտագործելը, նրան մարդու տեղ դնելը և ուշադրություն դարձնելը… Դուք ձեր այս քննարկումներով վիժվածքին հերոսացնում եք, մինչդեռ պետք էր արհամարել և որպես ոչնչության ընդամենը չնկատելու տալ»,- գրել է Ռ. Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս