Apple ընկերությունը iPhone-ի նոր մոդելը կներկայացնի սեպտեմբերի 12-ին

Apple ընկերությունը  iPhone սմարթֆոնների նոր մոդելը կներկայացնի սեպտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ iPhone-ի նոր մոդելի էկրանն ավելի մեծ անկյունագիծ կունենա, իսկ պատյանը ավելի բարակ կլինի, քան ներկայիս iPhone 4S մոդելինը: Ըստ աղբյուրի՝ նոր սարքը կաշխատի նաև չորրորդ սերնդի ցանցերում:
Նշենք, որ վերջին անգամ Apple-ն իր սարքի դիզայնը փոխել է 2010 թվականին, երբ վաճառքում հայտնվեց iPhone 4-ը, իսկ մեկ տարի անց ներկայացվեց iPhone 4S-ը, որը նոր հնարավորություններ են տալիս օգտագործողին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031