
Twitter-ում գրանցված օգտատերերի քանակը անցնում է կես միլիարդից

Twitter միկրոբլոգային համակարգում գրանցված օգտատերերի քանակը գերազանցել է կես միլիարդը։ Ըստ ռուսական Lenta.ru գործակալության` նման արդյունք է արձանագրել Semiocast ընկերության իրականացված հետազոտությունը:
Վերջինս ուսումնասիրություն է կատարել մինչ հուլիսի 1-ը գրանցված ավելի քան 500 միլիոն օգտատերերի էջերը, ինչպես նաեւ հունիս ամսին հրապարակված 1,058 մլրդ հաղորդագրությունները:
Ներկայումս հայտնի միկրոբլոգում գրանցված է 517 մլն օգտատեր՝ աշխարհի տարբեր երկրներից: Աղբյուրի հաղորդմամբ, 500 միլիոն օգտատերերից մեկ քառորդից ավելին գրանցված են ԱՄՆ-ում, մոտ 141.8մլն օգտատեր: Ռուսաստանը մոտ 10 միլիոն օգտատերով 14-րդ տեղում է գտնվում։ Ամենաշատ հաղորդագրություն (թվիթ) գրող քաղաքը դարձել է Ջակարտան, որին հաջորդում են Տոկիոն եւ Լոնդոնը:
Նշենք, որ 2012թ.-ի մարտ ամսին Twitter միկրոբլոգային համակարգում ակտիվ օգտատերերի թիվը հաշվառվում էր մոտ 140 մլն:
Հունիսին Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոն հաղորդել է, որ ծառայությունում օրական 400 միլիոն թվիթ է հրապարակվում: