
Դավութօղու. Թուրքիան չի թողնի Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծել

Թուրքիան թույլ չի տա ահաբեկչական խմբավորումներին տեղակայվել թուրք-սիրիական սահմանին: Նման հայտարարություն է արել այդ երկրի ԱԳ նախարարը:
«Անկարան կձեռնարկի բոլոր քայլերը իր սահմանին ահաբեկչությունը կանխելու համար և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին տեղակայվել Սիրիայի հյուսիսում»,- ասել է Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում որևէ պետության ստեղծմանը` PKK-ի կողմից:
Դավութօղլուի խոսքերով` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի իրականացրած միջոցառումները բավարար չեն ահաբեկչության խնդիրը լուծելու համար:
«Այս շաբաթ ես կայցելեմ Քրդական ինքնավարություն և կհանդիպեմ Բարզանիի հետ, որպեսզի քննարկենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը»,-ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ շաբաթ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը թուրք-սիրիական սահմանի 5 շրջաններ հանձնել է քրդերի տնօրինմանը: