
Զորացրված զինվորը տուն վերդառնալիս զոհվել է

Հուլիսի 29-ին ավտովթարի զոհ է դարձել 20-ամյա մի երիտասարդ:
HayNews.am-ին հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի 20-ամյա բնակիչը ավտովթարի հետևանքով զոհվել է:
Դեպքը տեղի է ունեցել Արցախից վերադառնալիս. երիտասարդը ծառայում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:
Նա զորացրվելուց հետո ուղևորվել է տուն, իսկ ճանապարհին տեղի է ունեցել չարաբաստիկ ավտովթարը:
Նշենք, որ զոհված զինվորն ընտանիքի միակ որդին էր: