ԱՄՆ-ի ու Թուքիայի ղեկավարները Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրայի հարցով և քննարկել այդ երկրում ընթացող վերջին իրադարձությունները։

Նրանք ընդգծել են, որ Սիրիայում ժողովրդավարական անցմանն ուղղված աջակցություն ցուցաբերել է պետք, և իրենք մշտական կապի մեջ են լինելու սիրիացի ընդդիմադիրների հետ:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, երկու ղեկավարները նշել են, որ սիրիացի ժողովրդի «արդար» պահանջների իրականացման գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը և Թուրքիան միավորելու են ջանքերը:

«Երկու առաջնորդները նշել են, որ Հալեպում սիրիական ռեժիմն իր ժողովրդի դեմ հարձակումներ է իրականացնում և այդ վայրագության պատճառով մտավախություն կա, որ Սիրիայում մարդկանց վիճակն ավելի կվատանա»,- ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանն ու Օբաման խոսել են նաև Թուրքիայում և հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականներին օգնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031