
Միկրոավտոբուսն ընկել է ձորը
Հուլիսի 27-ին, ժամը 03:20-ին, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին` Ջրաշեն գյուղի ոլորանում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: