Փոխարժեքը կայունացավ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 27-ին, ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.25 դրամ: Երեկվա համեմատ` դոլարի փոխարժեքը բարձրացել 0.06 %-ով կամ 0.25 կետով: Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.15 մլն դոլար:
ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է նաև ֆինանսական շուկայի շաբաթական տվյալները։ Այսպես, 2012թ.-ի հուլիսի 23- 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,262,155 ԱՄՆ դոլար` 408.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,728,731 ԱՄՆ դոլար` 410.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Եվրոյի գնման ծավալներն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից կազմել են 587,2638 EUR` 495.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, իսկ վաճառքը` 21,545,128 EUR` 504.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում եվրոյի գծով գործարք չի իրականացվել: