Բաժիններ՝

Տաջիկստանում արգելափակել են YouTube-ը

Տաջիկստանի իշխանություններն արգելափակել են մուտքը դեպի ամենահեղինակավոր տեսապորտալ` YouTube: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը,  Տաջիկստանի օգտատերերը չեն կարողանում դիտել պորտալի տեսանյութերը: Օգտատերերը համոզված են, որ դա կապված է Տաջիկստանի Լեռնային Բադախշան ինքնավար տարածաշրջանում օրերս տեղի ունեցած բախումների հետ, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ YouTube-ում պարբերաբար հայտնվում էին բախումների մասին պատմող տեսանյութեր: Ըստ հաղորդագրությունների` այդ բախումների ժամանակ մոտ 100 զինվորական և նույնքան էլ խաղաղ բնակիչ է  մահացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031