
12 միլիոն դրամ` «Մրցանակաբաշխություն -2013»-ին

Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարվեց «Մրցանակաբաշխություն – 2013»-ի նպատակները, պայմանները և անցկացման կարգի հետ կապված խնդիրները: 2012թ. մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ և ներկայացնել 2011-2012թթ. աշխատանքներ: Մրցանակային ֆոնդն ամեն տարի տարբեր է եղել: ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ այս անգամ գիտնականների համար հատկացվել է 12 միլիոն դրամ:
Տեղեկացնենք, որ Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի և հանրապետության ստեղծագործական միությունների կողմից: Այն սահմանվել է 2008թ. և շնորհվել է 2008, 2009 և 2010 թվականներին: Այս ժամանակահատվածում մրցանակի են արժանացել ճշգրիտ, բնական և հասարակական գիտությունների ոլորտների 30 գիտական աշխատանքներ: