
Երևանում անշարժ գույքը չի էժանացել

Անշարժ գույքի գործակալությունների տվյալներով, Երևան քաղաքում անշարժ գույքի գները չեն փոփոխվել։ 168 am-ի հետ զրույցում «Express Rielty» անշարժ գույքի գործակալությունից նշեցին, որ գների տատանում չի գրանցվել: Կախված անշարժ գույքի վիճակից, քաղաքում տեղակայման վայրից, գները տարբեր են: «Express Rielty» կազմակերպությունից հայտնեցին, որ քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարան կարելի է ձեռք բերել 70.000 դոլարով: NRAN անշարժ գույքի գործակալության պաշտոնական կայքէջում գները տարբեր էին: Ըստ NRAN անշարժ գույքի գործակալության տվյալների` քաղաքի կենտրոնում մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ կարելի է ձեռք բերել 85.000-115.000 դոլարի սահմաններում: «Viva Rielty», «Լավ Առաջարկ», «Armen-Tatev Rielty» անշարժ գույքի գործակալությունները քաղաքի կենտրոնում առաջարկում են մեկ սենյականոց բնակարաններ`սկսած 75.000 դոլարից: Ծայրամասերում գներն այլ են: Մեկ սենյականոց բնակարան կարելի է ձեռք բերել 25-40.000 դոլարով: