Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթն ամուսնանո՞ւմ են
                                    «Քանյան Դոնդային պատկանող թանկարժեք իրերը տվել է ոսկերչին, որպեսզի վերջինս պսակադրության համար նախատեսված աննման մատանի պատրաստի: Ոսկյա իրերի թվում են նաև ադամանդներով զարդարված ականջօղերն ու ռուբինով մատանին»,- պատմել են Քանյա Ուեսթին մոտ կանգնած աղբյուրները:
Ռեփերի մայրը մահացել է 2007 թվականին՝  անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով: Ինչպես նշում են արտասահմանյան լրատվամիջոցները, մայրիկի զարդերը չափազանց թանկ են Քանյայի համար, նա կարծում է, թե գտել է այն կնոջը, որին մոր չափ կսիրի:
Նշենք, որ Քիմի դեռևս պաշտոնապես բաժանված չէ Քրիս Համֆրիսից: Այս զույգի ամուսնական համատեղ կյանքը տևել է 72 օր: Մինչ այդ էլ Քարդաշյանը 4 տարի ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ: Իսկ Ուեսթի կյանքում ամուսնություն դեռեւս չի գրանցվել:):
Bravo.am
Աղբյուրը` Spletnik
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    