
«Երբ սամոկատ քշելով մի տեղ հասար, կհանդիպենք»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր կրկին հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է իր կուսակից, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին:
Հիշեցնենք, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ» թերթի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ըմբռնումով է մոտենում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` իր հասցեին արված հայտարարություններին: «Ինքն իրա կնոջն ու էրեխեքին չի կարող պահել, ո՞նց կարար ինձ պատգամավոր դարձնել: Չեմ ուզում շատ խոսել, որ խոսեմ, ինքը կարող ա փախնի»,-ասել էր Աղաբաբյանը: Ինչ վերաբերում է Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը Գյումրուց «կքշի» պատգամավորին, Աղաբաբյանը նշել էր. «Ինքը սամակատ քշել չգիտի, ո՞նց կարող ա տենց բան ասի»:
Այսօր ի պատասխան Ա. Աղաբաբյանի այս հայտարարություների, Վ. Ղուկասյանը հանդես է եկել նոր հայտարարությանմբ, նա, սակայն, իր հայտարարությունը հասցեագրել է ոչ թե Աշոտ Աղաբաբյանին, այլ՝ «Աշոտ Վասակյանին»: «Մամուլի միջոցով ես վերջին անգամ եմ արտահայտում իմ ասելիքը քեզ. քո բարոյազուրկ կերպարի մասին գիտեն բոլորը: Դրա համար օջախի, ընտանիք պահելու ու այլ առաքինությունների մասին ինչ էլ ասեմ, քեզ նմաններին անհասկանալի կլինի: Երբ սամոկատ քշելով մի տեղ հասար, կհանդիպենք»,- ասված է Վ. Ղուկասյանի հայտարարության մեջ: