ԲՀԿ-ական փոխնախարարների և փոխմարզպետների հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացված է կուսակցության անդամ հանդիսացող 3 փոխնախարարների և 2 փոխմարզպետների հայտարարությունը:

«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»,- ասված է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը և Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս