Բաժիններ՝

Ազիզ Թամոյանին ո՞վ է իրավունք տվել

«Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ՝ անդրադառնալով «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությանը, նշում են, թե այն «միայն ծիծաղելի դրության մեջ է դնում եզդի համայնքին»:

Հիշեցնենք, որ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը Medialab.am-ին հայտնել էր, թե խիստ դեմ է օրենքի այն նախագծին, համաձայն որի` աղջիկների ամուսնական տարիքը սահմանվում է 18 տարին` ներկայումս գործող 17-ի փոխարեն: Նա ասել էր. «Եզդիների համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ» է և ուզող չունի»:

«Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ-ի ղեկավար Բորիս Թամոյանի տարածած հայտարարության մեջ ասված է. «Ի՞նչ է նշանակում՝ 18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար: Այս արտահայտությունը միանշանակ տեղին չէ և չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք Ազիզ Թամոյանին այսուհետ հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից, ո՞վ է տվել նրան այդ իրավունքը»:

Բորիս Թամոյանը նկատում է, թե որքան էլ եզդի համայնքը լինի ավանդապաշտ, սակայն, իրենց ավանդույթներն էլ չեն անցնում մարդկային սահմանը. «Եվ ոչ ոք՝ այդ թվում իրեն եզդիների նախագահ հռչակած Ազիզ Թամոյանը, իրավունք չունի եզդի ազգի անունից անիմաստ հայտարարություններ անել: Հավատացնում ենք, որ նոր օրենքի ընդունումը չի նպաստի եզդիների արտագաղթին, քանի որ նման խնդիր եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս