ԲՀԿ-ական մարզպետները հրաժարական են տվել

Այսօր առավոտյան, ինչպես սպասվում էր, հրաժարականի դիմումներ են ներկայացրել Լոռիի և Գեղարքունիքի ԲՀԿ-ական փոխմարզպետներ Աղվան Վարդերեսյանն ու Արտուշ Ղուկասյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Լոռիի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացնելու նաև ԲՀԿ-ական փոխնախարարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031