
Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի անունն արդեն հայտնի է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Նաիրա Այվազյանը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական–վերլուծական կենտրոնից:
Նաիրա Այվազյանը ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաև` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:
Նշենք նաև, որ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նոր ղեկավարը 62 տպագիր աշխատանքի, այդ թվում` 1 ուսումնամեթոդաբանական գրքի և 1 մենագրության հեղինակ է: