Անժելա Սարգսյանը սիրուհի՞ էլ է ունեցել

Անժելա Սարգսյանի գործով նոր բացահայտում է ի հայտ գալիս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործում մեղադրյալ Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, հայտարարել է, որ Անժելա Սարգսյանը, բացի իր տղայից նաև ընկերուհի սիրուհի է ունեցել:

Մարինա Արայանը պնդել է, որ այն բանից հետո, երբ Անժելա Սարգսյանը հայտարարել է, թե Կարենը իրեն բռնաբարել է, դրանից հետո է, որ իր որդին մի քանի րոպեով համացանցում տեղադրել է նկարներ, որտեղ նա ու Անժելան կիսամերկ գրկախառնված են:

«Հարաբերություների խզման ժամանակ, որին ձգտում էր Կարենը, Անժելան տարածեց, թե Կարենն իրեն բռնաբարել է: Ընդհանուր ծանոթներից, երբ սկսեցին հետաքրքրվել և մեղադրել, Կարենն իր անձնական էջում տեղադրում է մի քանի նկար այն տիպի, որտեղ իրենք ընդամենը գրկախառնված են, մինչև գոտկատեղ բաց, շատ երջանիկ դեմքերով: Այդ կերպ նա ցույց է տվել, թե սա բռնաբարվածի՞ տեսք է: Այդ նկարը տեսնում է նրա ընկերուհի–սիրուհին, ով զանգում է Անժելային և ասում, որ «տե՛ս, օդնոկլասնիկի վրա ձեր տկլոր նկարն է դրված»: Անժելան, գուցե և առանց մտածելու և կամ մտածված դրանից հետո ամբողջ ինտերնետը լցնում է նրանց պոռնո նկարներով»,-նշել է Կարեն Արայանի մայրը:
Մարինա Արայանը հրաժարվել է Անժելա Սարգսյանի ընկերուհի–սիրուհու անունը տալ. «Գուցե և հայտնի է, բայց դեռևս անունը չեմ նշի»:

Նա հայտարարել է, թե համոզված է, որ հենց Անժելան է գցել այդ նկարները համացանց՝ իր PR-ի համար:
Ըստ Մարինա Արայանի՝ պարզվել է, որ երկու կայքից են տարածվել նկարները՝ մեկը Անժելա Սարգսյանի, մյուսը՝ Վլադիմիր Վլադի։ Անժելայի ամուսինը հաստատել է, որ այդ գաղտնի կայքն ինքն է բացել Անժելայի համար:
Մարինա Արայանը նշեց, որ իր տղան ապօրինաբար է կալանքի տակ է պահվում: «Արդեն 9 ամիս է անօրինական կալանքի տակ է պահվում տղաս՝ առանց հիմնավորման: Չի փոխվում գոնե խափանման միջոցը: Գոնե չնչին, կասկածելի փաստ լիներ, չկա ոչինչ, համակարգիչն են զննել, կայքերը, հեռախոսը, ոչ մի տեղից ոչ մի փաստ ու ապացույց: Եթե գտնվի գոնե մեկ փաստ, որը կապացուցի նրա մեղավորությունը, ես կողմ եմ, թող պատժվի, իսկ այս դեպքում ինչի՞ համար պետք է միայն Անժելա Սարգսյանի ցուցմունքների հիման վրա նրան պահեն»,- ասաց նա և ավելացրեց, որ դրա փոխարեն, չգիտես ինչու, չի զննվել Անժելայի համակարգիչը:

Մարինա Արայանը նշեց, որ իր տղան նման անօրինական որոշման վրա ուշադրություն գրավելու համար է հուլիսի 17-ից կարել է իր բերանն ու հացադուլ հայտարարել: «Այդ ծայրահեղ քայլին չէի պատկերացնում, որ նա գնար: Չհամբերելով՝ դիմեց այդ քայլին, որպեսզի ուշադրություն գրավի և ինչ-որ բան պարզաբանվի: 9-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարենը բաց նամակ է ուղարկել բոլորին, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ դատախազին, Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն նամակին արձագանքել են միայն ՄԻՊ գրասենյակից, ովքեր այցելելն են Կարենին:

Ծանոթացնելով դատական գործի քննությանը՝ մեղադրյալի մայրը հիշեցրեց, որ հունվար ամսից դատ է ընթանում, որն ըստ նրա, ոչ մի կերպ առաջ չի գնում վկաների բացակայության պատճառով:

«Վկաներին չեն կարողանում բերման ենթարկել, այն դեպքում, երբ դատավորը ամեն անգամ որոշում է տալիս, որ նրանց բերեն: Միշտ բարդ է, այն դեպքում, երբ նույն վկաները առավոտից երեկո սերիալներում են»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս