
Եգիպտոսի նոր վարչապետը իսլամիստ չէ

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին այսօր վարչապետի պաշտոնում նշանակել է Հիշամ Կանդիլին, տեղեկացնում է BBC-ն:
Նոր վարչապետը պետք է ձևավորի նախարարական կաբինետը, քանի որ նախորդը հրաժարական էր տվել հունիսի 25-ին:
Չնայած Մուրսին ներկայացնում էր «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, որը կապ ուներ «Մահմեդական եղբայրներ» խմբավորման հետ, Կանդիլը իսլամիստների հետ որևէ առնչություն չունի: