Րաֆֆի Հովհաննիսյանն անձեռնմխելի է

168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը

– Նախագահական ընտրություններին “ժառանգության” մասնակցության հարցն արդեն քննարկվե՞լ է:

– Ոչ, մենք հայտարարել ենք, որ մինչև սեպտեմբեր մենք հասարակությանը տեղյակ կպահենք խորհրդարանում և խորհրդարանից դուրս Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության և մանդատ վերցնել-չվերցնելու և նախագահական ընտրություններում նրա առաջադրման հարցի վերաբերյալ:

– Այսինքն` այս պահին Ր.Հովհաննիսյանը պատգամավոր չի՞ համարվում:

– Ր.Հովհաննիսյանը համարվում է պատգամավոր, պարզապես նա իր կամքով չի ստացել իր մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

– Իսկ նա անձեռնմխելի՞ է այս պահին:

– Անշուշտ, պատգամավորն անձեռնմխելի է դառնում, երբ համարվում է ընտրված պատգամավոր, իսկ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, թե ովքեր են այդ ընտրված պատգամավորները:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031