Պատճառը պատվաստո՞ւմն է
Վերջերս “Խոսքի իրավունք” միավորմանն էր դիմել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ Արտակ Մնացականյանը: Նա նշել էր, որ իր որդին` 8-ամյա Գոռիկը, ծնվելիս չի ունեցել որևէ առողջական խնդիր: Ըստ Ա. Մնացականյանի` 11 ամսական հասակում երեխան ստացել է սխալ պատվաստում, որից հետո նրա մոտ սկսել է զարգանալ պրինետալինցեֆիլոպադիա հիվանդությունը (երեխան լսում է, բայց չի խոսում): Բժիշկները փոքրիկ Գոռի ծնողներին խորհուրդ են տվել ապաքինման նպատակով մեկնել արտերկիր, քանի որ Հայաստանում բուժման եղանակ չկա: Փոքրիկ Գոռի հայրը` Արտակ Մնացականյանը ՙԽոսքի իրավունք՚ միավորմանը տեղեկացրել է, որ երեխայի բուժումը կազմակերպելու և օգնելու համար արդեն բացվել է հաշվեհամար` “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, Ք. Ալավերդի, Կախոյան 7, ստացող` Մնացականյան Արտակ Գառնիկի (AK0324911, 29/06/09, 055): Ստացողի դրամային հաշվի համարը` 163188400051 (AMD): Երեխայի վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք Գոռի հայրիկին` Արտակ Մնացականյանին: Մեզ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ երեխայի մոտ չխոսելու ախտանիշներն ի հայտ են եկել դեռևս 6-8 ամսականում: Ա. Մնացականյանի խոսքով` երեխան այդ հիվանդությամբ տառապում է սխալ պատվաստման պատճառով: Մեր այն հարցին, թե տեղի բժիշկներն ինչո±ւ չեն կարողանում երեխային բուժել, հայրը պատասխանեց, որ ոչ թե չեն կարողանում, այլ խորհուրդ են տվել լիարժեք բուժում ստանալու համար դիմել արտերկրի բժիշկներին: Ճշտելու համար, թե երեխայի մոտ առկա ախտանիշը կարո±ղ էր առաջանալ սխալ պատվաստման հետևանքով, կապվեցինք մի քանի մանկաբույժների հետ: Բժիշկները միաբերան պատասխանեցին, որ պատվաստումից նման հետևանք չէր կարող լինել: Այնպես որ, հնարավոր է, որ այդ հիվանդության պատճառն այլ է: Ըստ բժիշկների` պատվաստումներից հետո երեխաների մոտ որոշ ռեակցիաներ կարող են առաջանալ` տկարություն, ջերմության բարձրացում, ցան, բայց ոչ` խոսակցական ակտի խանգարում:
Տեսանյութը` “Խոսքի իրավունքի”