Բաժիններ՝

Ուշադրություն պետք է դարձնել սպայական կադրերի պատրաստմանը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով` ժամանակ է հարկավոր, որպեսզի սպայական կազմի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստվեն: Ըստ նրա` գունդ-գումարտակ օղակում բանակն արդեն ունի գրագետ, երիտասարդ, նախաձեռնող, պրոֆեսիոնալ հրամանատարներ: Հիմա հարկավոր է կայացնել վաշտ-դասակ-ջոկ օղակի հրամանատարական կազմը: Ըստ Դ. Ջամալյանի` լուրջ ուշադրություն պետք է դարձնել սպայական կադրերի պատրաստմանը: Հայաստանն ունի ռազմական ուսումնական հաստատություններ, որոնք պետք է փորձագետների, երկրի առաջատար մասնագետների ուշադրության կենտրոնում լինեն: «Լավագույն ինտելեկտուալ, մտավոր ներուժը պետք է ուղղված լինի այս հաստատություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետԴավիթ Ջամալյանը: Ըստ փորձագետի` դասակի հրամանատարը պետք է աճի, հաստատվի նախ` որպես դասակի հրամանատար, նոր միայն դառնա վաշտի հրամանատար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031