
Հրդեհ բնակարանում. երկու հոգի այրվածքներ են ստացել

Հուլիսի 23-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 22-րդ բնակարանում:
Այս մասին տեղելացնում են Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի 5 կգ-անոց բալոն, 1 ծածկոց եւ 1 վարագույր:
55-ամյա Վարդուհի Բալդանյանը եւ 31-ամյա Արմինե Սաֆարյանը հրդեհի հետեւանքով ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել «Ճառագայթաբանության բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ։
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: