
Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություն է սկսել առաջնային գծի մոտ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություն է սկսել առաջնային գծի մոտ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ: Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Դրանց մասնակցում են ռազմաօդային, ինչպես նաև ցամաքային ուժերը: