Բաժիններ՝

Միանգամից 3 շրջաններում ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունն իր հաճախորդներին եւ սպառողներին տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ հուլիսի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 41, 43, 51, 53 փողոցների, Կոմիտասի պող. 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 56, 58, 60, 62, Ն.Տիգրանյանի փող. 1-7, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4 շենքերի, Բուդաղյան, Ն.Զարյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Հուլիսի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2 բնակելի զանգվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Նույն օրը ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 12-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի, Դավիթաշենի 4-րդ բնակելի զանգվածի` ամբողջությամբ, Դավիթաշենի 3-րդ բնակելի զանգվածի 30, 31, Դավիթաշենի 2-րդ բնակելի զանգվածի 21-26 շենքերի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս