Ասադ. Քրդական միասնական պետության ստեղծումն անհնար է

Քրդական միասնական պետության ստեղծումն անհնար է: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական Cumhuriyet թերթի հետ հարցազրույցում: Չի բացառվում որ հայտարարությունը պայթուցիկի ազդեցություն ունենա առանց այն էլ արյունահեղ պայքարի մեջ գտնվող երկրում:
«Չեմ կարծում որ որեւէ երկրում նման տարանջատում տեղի ունենա: Սակայն եթե անգամ դա տեղի ունենա, ապա այդ դեպքում էլ կձեւավորվեն մի քանի քրդական պետություններ», – սիրիական առաջնորդի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ասադը կարծում է, որ յուրաքանչյուր էթնիկական խումբ կամ շրջան իր համար սեփական պետություն կցանկանա: Ըստ նրա` պետք է ջանքեր գործադրել ոչ թե առանձին պետական ձեւավորումների առանձնացման համար, այլ վերամիավորման:
Թուրքական թերթի հետ հարցազրույցում Բաշար Ասադն անդրադարձել է նաեւ Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարի հարցին: Նա կտրականապես ժխտել է այն լուրերը, որ Դամասկոսն օգնում է նրանց պայքարել Թուրքիայի դեմ:
«Եթե դրա ապացույցն ունեն, ապա թող ներկայացնեն: Թուրքիան արդեն 30 տարուց ավելի է պայքարում է ՔԲԿ-ի դեմ: Ես ինչո՞ւ պետք է միջամտեմ», – ասել է Ասադը:

Տեսանյութեր

Լրահոս