ՀԱԿ-ն ուզում է ՀՀԿ-ական թռցնի՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից իրենց թեւ մարդիկ տանելն է: Օրինակ ՀՀՇ-ն հզոր թիմ էր, բայց 1995թ. մեր թիմի կեսին մի գիշերվա ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան,- որպես օրինակ` հիշեցրել է Մանուկյանը: Նաեւ հիշեցրել է 2008թ., երբ, ըստ նրա` իրենց միացան գեներալները: Հիշեցնենք, որ 2008թ. ՀԱԿ-ը մասնավորապես ցանկանում էր իրենց թեւ տանել գեներալ Մանվել Գրիգորյանին, ինչը, սակայն, նրանց չհաջողվեց: Իսկ թե այժմ ՀՀԿ-ից հատկապես ում է ՀԱԿ-ը ցանկանում տանել իր շարքերը` հայտնի չէ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ՀՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորներին արդեն իսկ տարբեր պիտակավորումներ են տվել` առավել ուշագրավ է դառնում, թե ՀՀԿ-ից հատկապես ում է ցանկանում ՀԱԿ-ը տեսնել իր թեւում:

Տեսանյութեր

Լրահոս