«Արայի» սպանված սեփականատիրոջ մոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացրեց Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան: «Իմ երեխան նրա հետ է, իհարկե, ես հետաքրքրվում եմ այդ գործով: Ես իմ երեխայով եմ ապրում, 24 ժամ այդ մասին եմ մտածում: Ուզում եմ իմանալ որտեղ են գտնվում»,- նշեց Տատյանա Չադենկովան` հավելելով, որ Արմեն Պետրոսյանի գործով նորություններ չունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի գործը հայտնի տեսանյութի ի հայտ գալուց հետո, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, նրա մոր պահանջով, Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչություն, սակայն մինչ օրս որեւէ լուրջ առաջընթաց չկա:
Հիշեցնենք, որ կողմերի բացակայության պատճառով Արաբկիր վարչական շրջանի դատարանում, որտեղ քննվում է մահացածի դստեր` 5-ամյա Կարինե Պետրոսյանի խնամակալության հարցը, պարբերաբար հետաձգվում է:
Նշենք, որ Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ քրգործ հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Հայաստանը լքել է նաեւ Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս